Միջազգային 

Օսմանյան պետությունը հայ քաղաքացիներին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել. Փերինչեք

analitik.am

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան:


Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ թուրք գործիչ Դողու Փերինչեքն արդեն ելույթ է ունեցել:


Նա իր խոսքում հիշեցրել է, որ հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար և մատնանշել է Եվրոպայում հիմնարար ազատությունների մասին:


Թուրք գործիչը ընդգծել է, որ ինքը, որպես հարցի ուսումնասիրմամբ զբաղված գիտնական, իր ուսումնասիրությունների ընթացքում եզրահանգել է, որ Օսմանյան պետությունը հայ քաղաքացիներին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, և դա եղել է Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված հարկադիր տեղահանություն:

Նույն շարքից