Միջազգային 

Մոսկվայում մեկնարկել է սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների հանդիպումը

analitik.am

Մոսկվայում մեկնարկել է Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև հանդիպումը: Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարական պատվիրակությունը պահանջել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված սիրիացի զինվորականների և քաղաքացիների հիշատակը:


Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաաֆարին` նշելով, որ կառուցողական հանդիպումը չպետք է լինի քարոզչական, այլ պետք է լրջորեն արտացոլի հանդիպման նպատակները: Նա նաև ավելացրել է, որ սիրիական ճգնաժամի սկզբից Սիրիայի կառավարությունը բաց համագործակցել է արաբական և միջազգային նախաձեռնողների հետ: «Արտաքին միջամտությունը Սիրիայի ներքին գործերին հանգեցրել է հակամարտության խորացմանը և ահաբեկչության տարածմանը խաղաղ բնակչության նկատմամբ»,- նշել է սիրիական պատվիրակության ղեկավարը:


Ալ Ջաաֆարին ընդգծել է, որ սիրիական պատվիրակությունը մասնակցում է հանդիպմանը գաղափարներով և հայացքներով փոխանակվելու համար, որոնք հնարավոր հիմք կարող են հանդիսանալ միջսիրիական բանակցությունների համար:


Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախօերին ընդդիմության ներկայացուցիչների միջև տարաձայնություններ են եղել տարբեր հարցերի շուրջ: 

Նույն շարքից