Միջազգային 

Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը

analitik.am

Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով համաձայնագիրը վավերացրած 14-րդ երկիրը։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի թվիթին։

«Հայտնվել է ԵՄ 14-րդ երկիրը, որը վավերացրել է ասոցացման մասին մեր համաձայնագիրը, Շնորհակալությո´ւն, Իռլանդիա»,- գրել է Կլիմկինը։

Նշենք, որ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է փաստաթղթի վավերացումը ԵՄ բոլոր՝ 28 անդամ երկրների կողմից։

Ներկայումս այն արդեն վավերացրել են Դանիան, Հունգարիան, Շվեդիան, Էստոնիան, Սլովակիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Մալթան, Չեխիան, Լեհաստանը և Ռումինիան։


Գերմանիայի Բունդեստագը հունվարի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ համաձայնագրի վավերացման մասին։

Նույն շարքից