Տնտեսություն 

Կուբան նոր թղթադրամներ է թողարկում

Կուբայի կենտրոնական բանկը արժութային բարեփոխումների շրջանակներում հայտարարել է նոր թղթադրամների թողարկման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այժմ երկրում միանգամից երկու արժույթ է գործում՝ կուբայական պեսո եւ դոլարին կապակցված փոխարկվող պեսո: 2013թ. կղզու իշխանությունները առաջարկել են միավորել այդ արժույթը: Այժմ Կուբայում 20, 50 եւ 100 անվանական պեսոյով նոր թղթադրամներ կթողարկեն:

Երկու արժույթների համակարգը Կուբայում ստեղծվել է ճգնաժամի ծանր պայմաններում: Սկզբում իշխանությունները թույլատրել են դոլարի ազատ շրջանառությունը, իսկ այնուհետեւ շրջանառության մեջ է դրվել փոխարկվող պեսոն:

Նույն շարքից