Միջազգային 

Ռուս զինվորականների հերթական խուլիգանությունը

analitik.am

Սուխումի շրջանի Աչադարա գյուղում հարբած ռուս զինվորականները հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա: Այս մասին հաղորդում է «Նաշա Աբխազիա» կայքը:


Դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Գործակալությունը գրում է, որ ռուս զինվորականները զրահամեքենաներով և «ՈւԱԶ» մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, բնակիչներից վերցրել գումար և ոսկեղեն: Բացի այդ, նրանք ընտանիքներից մեկից գողացել են մանդարինով լի բեռնատարը, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են կամրջի վրա:

Հաղորդվում է, որ բնակիչներից մի քանիսը ֆիզիկական վնասվածքներ են ստացել: 76-ամյա Լյուսյա Քոչարյանը տեղափոխվել է բուժկենտրոն:

Գործը քննում է Սուխումի ոստիկանությունը: Բնակիչների խոսքերով՝ ոստիկանությունը խոստացել է, որ ռուս զինվորականների հարձակման մասին տեղեկությունը կփոխանցվի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Նույն շարքից