Միջազգային 

Պուտինը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան

Ամերիկացի միլիարդատեր, «Վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հասցնել ոչնչացնել Ուկրաինան՝ նախքան Ռուսաստանում տնտեսական կոլապսը, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Թեև Ռուսաստանը գտնվում է խորացող ֆինանսական ճգնաժամում, Պուտինը, կարծես, որոշել է, որ կարող է ոչնչացնել նոր Ուկրաինան՝ նախքան այն կարող է ամբողջությամբ ամրապնդվել, և նախքան տնտեսական ակումը կոչնչացնի նրա իսկ հեղինակությունը»,- ասվում է միլիարդատիրոջ և փիլիսոփա Բեռնար Անրի Լևիի համատեղ հոդվածում, որը տպագրվել է The New York Times-ում։

 

Սորոսը և Լևին վստահեցնում են, որ Պուտինը ռազմական և ֆինանսական ճնշում է ստեղծում Ուկրաինայում։

 

Նրանք նշում են նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է 15 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն։ Սորոսի և Լևիի կարծիքով՝ սեղանին դրված է ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց Եվրոպական միության ապագան։ Ուկրաինայի կորուստը ծանր հարված կլինի։

Նույն շարքից