Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով կատարել մինսկյան պայմանավորվածությունները և ազատել բոլոր պատանդներին, այդ թվում՝ օդաչու Նադեժդա Սավչենկոյին, գրում է Обозреватель-ը։
«Երկու օր առաջ ես նամակ եմ գրել նախագահ Պուտինին, որի հիմնական մասերից մեկն էլ եղել է ոչ միայն հրադադարի պահանջը և Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, այլև Նադեժդա Սավչենկոյի և բոլոր պատանդների ազատ արձակումը»,- ասել է Պորոշենկոն։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ բոլոր կողմերը պարտավոր են կատարել Մինսկի պայմանավորվածությունները։