Միջազգային 

Վիկտորիա Նուլանդ. Ռազմաճակատի երկյանքով անհրաժեշտ է տեղակայել ՆԱՏՕ-ի հրամանատարական հենակետեր

 

Ինչպես հաղորդում է vz.ru լրատվական կայքը, անհրաժեշտ է շտապ կարգով արեւելյան Եվրոպայի 6 երկրներում, որոնք գտնվում են ռազմաճակատին մոտ, ողջ սահմանի երկյանքով տեղակայել ՆԱՏՕ-ի հրամանատարական հենակետեր:

 

Այդ մասին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Վիկտորիա Նուլանդը՝ միաժամանակ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը գնում:

 

Նա ասել է, որ չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, սակայն պետք է հաշվի առնել ագրեսիայի հավանականությունն ու համապատասխան միջոցներ իրականացնել:

Հիշեցնենք, որ նախորդ տարում ալյանսի հենակետեր են հայտնվել Լեհաստանում ու Բալթյան երկրներում: Այն ժամանակ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ անվտանգությունից առաջնորդվելով, իր ինքնաթիռներն է տեղակայում բալթյան երկրներում, ինչպես նաեւ Բալթիկ ու միջեւրկրական ծովեր տեղփոխվեցին ալյանսի մի քանի ռազմական նավեր:

 

 

Նույն շարքից