Միջազգային 

Ֆինլանդիան նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ

Ինչպես հաղորդում է vz.ru լրատվական կայքը, Հելսինկին իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու Ռուսաստանի դեմ նախատեսվող նոր պաժամիջոցների կիրառմանը:

 

Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիոյան, միաժամանակ նշելով, որ ներկա պահին երկիրը ճշգրիտ պատկերացում չունի տեղի ունեցող գործընթացներից:

Նա հայտնել է, որ Ֆինլանդինան չի բացառում հարկ եղած դեպքում Ռուսաստանի դեմ նոր պաժամիջոցների կիրառումը:

 

Նախօրեին Եվրամիության երկրների ղեկավարները արտգործնախարարներին հանձնարարել էին ուսումնասիրել նոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունն, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովին հրահանգվել էր նախապատրաստել նոր սահմանափակումների օրնագիծը: Վերջնական որոշումը կայացվելու է փետրվարի 12-ին:

ԵՄ-ի կազում գտնվող 28 երկրների պատվիրակություները ուրբաթ օրը ուկրաինական հակամարտության ու Դոնբասում տիրող իրավիճակի քննարկման համար արտակարգ նիստ են գումարելու:

 

 

 

 

Նույն շարքից