Միջազգային 

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին զրկել են ձայնի իրավունքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել՝ Ռուսաստանի պատվիրակությանը զրկելով ձայնի իրավունքից և ապրիլյան նստաշրջանում ԵԽԽՎ ղեկավար մարմիններում ներգրավվելուց, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Պատժամիջոցներին զուգահեռ՝ Վեհաժողովը պետք է քննարկի ռուսական պատվիրակությանը քվեարկության հնարավորությունից զրկելու և 2015 թվականի ապրիլին կայանալիք նստաշրջանում Վեհաժողովի բյուրոյում ներկայացված լինելու հարցը, եթե Ռուսաստանը զգալի և ակնհայտ առաջընթաց չգրանցի ավելի վաղ ներկայացված կետերով և լիովին չհամագործակցի աշխատանքային խմբի հետ»,-ասված է ընդունված բանաձևում:

 

Վեհաժողովը նաև Մոսկվայից պահանջել է չեղյալ համարել Ղրիմի միացումը և այնտեղ գործող ոստիկանության և զինված ուժերի կողմից  մարդու իրավունքների խախտումների, մահվան ու անհետացման դեպքերի քննություն իրականացնել: ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը:

 

Դրան ի պատասխան ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովն ասել է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ լքում է Վեհաժողովը:

Նույն շարքից