ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի նկատմամ պատժամիջոցների ընդլայնումը կապիտալի շուկայում, ինչպես նաև՝ նավթա-գազաարդյունահանման տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն 9 ամսով կերկարաձգի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014-ի մարտին:
Փաստաթղթի համաձայն, որը կքննարկվի ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստում, պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտող անձանց նկատմամբ, կերկարաձգվեն մինչև 2015-ի դեկտեմբերը: