Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ 30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր չի ընդգրկվի G7-ի կազմում, գրում է Газета-ն։
Նրա կարծիքով՝ Եվրոպային էական փոփոխություններ են սպասվում, որոնք կապված են գլոբալ տնտեսական գործընթացների հետ։
Յունկերը նշել է Եվրոպայի սահմաններից դուրս բնակչության աճը։ Նա հիշեցրել է, որ «եթե 1900 թվականին Եվրոպայում ապրում էր համաշխարհային բնակչության 20%-ը, ապա 2100-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 4%»։
«30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր չի կարող լինել G7-ի առաջատար գերտերությունների ակումբի մասնակից»,- նշել է Յունկերը։
«Մեծ յոթնյակի» կազմում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան։