Լիբանանի խորհրդարանը 18-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը:
Ինչպես հաղորդում է Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, ձաղոխման պատճառը կրկին ոչ բավարար քվորումն էր: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին նիստը հետաձգել է մինչև փետրվարի 18-ը:
Քվեարկությանը մասնակցել են ընդամենը 48 պատգամավոր:
Լիբանանի խորհրդարանի պատգամավորները բաժանվել են 2 խմբի, որոնց մի մասը նախագահի թեկնածու Սամիր Ջաաջաայի կողմնակիցներն են, իսկ մյուսը՝ նախագահի թեկնածու Միշել Աունի: