Միջազգային 

Լուկաշենկոն անհնարին է համարում Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի կապերի խզումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան կապում են սերտ տնտեսական և մշակութային հարաբերությունները, որոնք անհնար է խզել, գրում է gazeta.ru-ն:

 

«Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան կապում են սերտ պատմական, մշակութային, տնտեսական կապերը: Այդ հարաբերությունները խզել ոչ ոքի չի թույլատրվի և անհնարին է»,- հայտարարել է Լուկաշենկոն:

 

Նա նշել է, որ 2014 թվականին գրանցվել է «լարվածության աճ ոչ միայն հարևան Ուկրաինայում, այլև աշխարհի այլ կետերում»:

 

«Եղբայրական ժողովրդի ողբերգությունը մեզ ստիպում է մտածել խաղաղությունը և կայունությունը պահպանելու մասին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Նույն շարքից