Միջազգային 

ԱՄՆ-ում ԼՂ Հ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին

New York Times թերթի «Կարծիքներ» բաժնում հրապարակվել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին:

 

Նշենք, որ Սուլեյմանովը նույն թերթում հրապարակած նյութում մեղադրել էր ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին քննադատելու համար։

 

«Ադրբեջանի դեսպանի նամակը կարծես կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել իր երկրում մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավը: Փոխարենը, նա առաջարկում է ուշադրություն դարձնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությանը, որը շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանի ռևանշիստական ձգտումների պատճառով»,- գրում է ԼՂՀ ներկայացուցիչը:

 

Ռոբերտ Ավետիսյանի խոսքով՝ ըստ երևույթին, վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել երկրում իրականացվող ճնշումներից: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես նա միայն հետաձգում է տարածաշրջանային խնդիրների լուծումը, գրում է Ավետիսյանը:

 

Հեղինակը վստահ է, որ Ադրբեջանը պետք է դադարի պատրվակներ օգտագործել, ներառյալ՝ ռազմական սադրանքներ՝ ներքին թերություններն արդարացնելու համար: Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է՝ անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում:

 

«Իմ երկրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և ժողովրդավարական ընտրված կառավարությունը շահագրգռված են, որ բոլոր տարածաշրջանային պետություններում, ներառյալ՝ հարևան Ադրբեջանում լինի խաղաղություն, բարգավաճում և ժողովրդավարություն»,- եզրափակում է հեղինակը:

Նույն շարքից