Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵԽԽՎ կոչ է արել Ռուսաստանին Ուկրաինայից դուրս բերել բոլոր զորքերը: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ առնչություն չունի Ուկրաինայի հարավ-արեւելքում ընթացող իրադարձություններին, աշխարհազորայինների զենք ու զինամթերք չի տրամադրում ու հակամարտության կողմ չի հանդիսանում, շահագրգռված է, որպեսզի Ուկրաինան հաղթահարի ներքաղաքական ու տնտեսական ճգնաժամը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ աշխարհազորայիններին բացի հումանիտար օգնությունից, ռազմական տեխնիկա ու զինամթերք չի առաքվում:
Միաժամանակ արեւմուտքը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել վալանտյորների հոսքը հակամարտության գոտի, որոնք ակտիվորեն մասնակցում են ռազմական գործողություններին, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել հակամարտությանը մասնակցող ռուսաստանյան քաղաքացիներին:
Իր հերթին Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ԵԽԽՀ-ից պահանջել է փաստեր ներկայացնել Ուկրաինայում ռուսական զորքերի առկայության մասին: