Միջազգային 

Նաթանյահու. Իսրայելը պատրաստ է պատերազմին

Ինչպես հայտնում է tehnowar.ru լրատվական կայքը, Իսրայելը պատրաստ է պատերազմի: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նաթանյահուն, նշելով որ իսրայելական բանակը պատրաստ է ռազմական գործողություններ ծավալել բոլոր ուղղություններով:

 

«Ներկայումս իսրայելական բանակը համարժեք գործողություններ է իրականացնում երկրի հյուսիսային սահմանում, ուստի մեզ մարտահրավեր նետողները կստանան արժանի պատասխան, դրա վառ ապացույցը Գազայի շրջանում Համազ խմբավորման դեմ իրականացված գործողություններն են, բանակը հնարավորություն ունի մարտնչել բոլոր ռազմաճակատներում»-հայտարարել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Հեզբոլահի կողմից արձակված հրթիռակոծության հետեւանքով Գոլանի բարձունքներին սահմանակից տարածքում վնասազերծվել էր իսրայելական ավտոշարասյունը, ինչի հետեւանքով զոհվել էր 17 իսրայելական զինծառայող: Իսրայելական իշխանությունները արգելել էին լրատվամիջոցներին լուսաբանել վերջին իրադարձությունները, սակայն երկրի հյուսիսում գործող 10-րդ ալիքը հավաստել էր տեղեկատվությունը:

 

Նույն շարքից