Միջազգային 

ԵԱՀԿ-ի նախագահը պահանջել Է դադարեցնել մարտական գործողությունները Ուկրաինայի արևելքում

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Մինսկի ձեւաչափով շուտափույթ հանդիպման հույս է հայտնել, տեղեկացնում է  ԵԱՀԿ-ի հաղորդագրությունը:


«Ես կոչ եմ անում հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին՝ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Միջազգային հանրակցությունն ակնկալում է, որ Մինսկի փաստաթղթերն ստորագրած կողմերը կհարգեն իրենց պարտավորությունները եւ հակամարտության խաղաղ լուծման ճանապարհ կհարթեն»,- հաղորդագրության մեջ մերջբերված է Դաչիչի խոսքը:


Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ի նախագահն ակնկալում է Մինսկի փաստաթղթերն ստորագրած կողմերի շուտափույթ հանդիպում: Խոսքը վերաբերում է եռակողմ շփման խմբի անդամներին՝ Կիեւում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովին, Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմային, ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինիին եւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներին:


Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն ավելի վաղ Բրյուսելում հայտարարել է, որ Մինսկի ձեւաչափով հանդիպումը սպասվում է հունվարի 30-ին: Ընդսմին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եռակողմ շփման խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը կոչ է արել նրանց՝ կոնսուլտացիաներ անցկացնել ԴԺՀ-ի

Նույն շարքից