Միջազգային 

Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի. ՀՀ վարչապետ

Բոլորս ենք տեղյակ, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ և մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը ղեկավարում է պարոն Գաբրիելյանը և ընդգրկված են  շահագրգիռ բոլոր նախարարությունների ներկայացուցիչները»,- ասաց նա և ապա միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել աշխատանքային խմբի աշխատանքները:

Նախարարը  նշեց, որ իրենք  տնտեսական դիմադրողականությունը, պաշտպանությունը մեծացնելու համար տարբեր միջոցառումներ են նախատեսելել և այս առումով խիստ կարևոր է արտարժույթային ներհոսքերի ապահովումը:

«Մասնավորապես արտահանման խթանման վերաբերյալ օրենքի նախագիծ կա, որն ուղարկված է ԱԺ, դրանցից բացի մի շարք քայլեր ենք նախատեսում նաև միջոցներ ներգրավվելու ուղղությամբ  և այս տեսակետից շատ կարևոր է այս  միջոցառումը: Այստեղ միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության մասին է խոսվում, մասնավորապես այս պահն եթե նայում ենք ՀՀ պարտատոմսերը, ապա դրանց երկրորդային շուկայի շրջանառությունն ունի շատ բարենպաստ տոկոս»,- ասաց նա հայտնեց, որ  6 տոկոսի շրջանակներում է առևտուր լինում:

«Մենք նախատեսում ենք նաև մի քանի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ինվեստորներ ներգրավվել»,- հավելեց նա:

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նաև արտարժույթային շուկայում որոշակի կանոնակարգման հարցեր ևս քննարկվել են, մասնավորապես՝ աշխատակազմը քննարկել է ԿԲ-ի  կողմից մշակված արտարժույթային փոխանակման կետերի մասին նոր հայեցակարգը, մրցակցության պետական հանձնաժողովի կողմից գների հնարավոր փոփոխություններին արագ արձագանքելու խնդիրը, որպեսզի դրսից եկող  էական տատանումներն անմիջապես չազդեն և նոր միջոցներ ներգրավվեն: «Այս միջոցառումները հատկապես շատ կարևոր են մասնավոր ներդրողների կողմից միջոցներ ներգրավելու համար»,- ասաց նա:

Նույն շարքից