Միջազգային 

Ռադայի պատգամավորներն առաջարկում են զրկել Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որի համաձայն առաջարկվում է զրկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախագահի պատվավոր կոչումից, գրում է ria.ru-ն:

 

Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ Ուկրաինայի նախագահները պահպանում են նախագահի պատվավոր կոչումը մինչև կյանքի վերջ:

 

«Ուկրաինայի նախագահի կոչումը պաշտպանվում է օրենքով և պահպանվում է ցմահ, եթե միայն նա չի հեռացվել պաշտոնից նրան անվստահություն հայտնելու կարգով»,- ասված է երկրի սահմանադրության մեջ:

 

Օրենքի համապատասխան նախագիծը հրապարակվել է խորհրդարանի կայքում ուրբաթ օրը: Տվյալ օրենքի նախագծի նախաձեռնողներից մեկը «Ռադիկալ կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն է:

 

Մասնավորապես՝ խորհրդարան է մտցվել «Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին օրենքի նախագիծը»:

Նույն շարքից