Միջազգային 

Ադրբեջանի երեւակայության արգասիքն է. ԼՂՀ ՊԲ խոսնակը անօդաչու սարքի խոցման մասին

Հակառակորդի տարածած տեղեկատվությունը՝ ԼՂՀ պաշտպանության բանակին պատկանող անօդաչու սարքի ոչնչացման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:



«Սա Ադրբեջանի երեւակայության հերթական արգասիքն է»,- ասաց ՊԲ խոսնակը:



Նշենք, որ Ադրբեջանի տարածած տեղեկատվության վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը, եւ այն ներկայացնում է՝ որպես հայկական։



Սկզբնաղբյուրը՝ NEWS.am

 

 

Նույն շարքից