Միջազգային 

Լուկաշենկոյի ռեկորդային ասուլիսը. այն տևել է յոթ ժամ

Մինսկում հունվարի 30-ին կկայանա Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի հերթական հանդիպումը։ Կողմերը կփորձեն բանակցային գործընթացին վերադառնալ երկրի հարավ-արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացումից հետո։

 

Այն մասին, որ մինսկյան ձևաչափն այլընտրանք չունի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Զրույցը տևել է ռեկորդային՝ 7 ժամ, գրում է Вести-ն։

 

Յոթ ժամ տևած մամուլի ասուլիսի գրեթե կեսը նախագահը պատասխանել է Ուկրաինայում իրավիճակի և Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների մասին հարցերին։

 

«Ի՞նչ է պետք անել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու համար» հարցին նախագահը պատասխանել է. «Պետք է հաղթահարել տարաձայնությունները և մշտապես հիշել, որ այնտեղ երեխաներ են զոհվում։ Նստե՛ք ու պայմանավորվածությա՛ն եկեք:

Նույն շարքից