Միջազգային 

Հակոբ Հակոբյանի ֆիլմը չի օգտագործվելու Ցեղասպանության տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում

Ես դիտել եմ այդ ֆիլմը՝ հասկանալու համար, թե որքանով այն կարող է օգտակար լինել մեր ազդակները տեղ հասցնելու համար. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով նկարահանված Հայոց ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմին:

«Մենք չենք օգտագործելու այն մեր պաշտոնական միջոցառումների շրջանակում»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ ֆիլմի մասին ունի իր անձնական կարծիքը, որը չի ցանկանում հայտնել, իսկ պաշտոնական դիրքորոշում հանձնաժողովը չունի:

Նա հավելեց, որ գտնում է, թե արժեքային իմաստով ֆիլմը չի ներկայացնում այն ուժը, որ հարկավոր  է Հայոց ցեղասպանության ճանաչման ազդակները հասցնելու համար:

Այսուհանդերձ նա նշեց, որ ֆիլմի վերաբերյալ բոլորի կարծիքն այն էր, որ մեծ ջանք, ֆինանսական ռեսուրսներ են ներդրված, հաջող դրվագներ, դերասանական հաջող կազմ կա, սակայն  խոսքը չի վերաբերում դրան, այլ թե որքանով դա լավ կգործի Հայոց ցեղասպանության ճանաչման ազդակները հասցնելու համար:

Նույն շարքից