ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական հաղորդակցուղիները մնում են բաց, դաշինքը շահագրգռված է նման հաղորդակցուղի ունենալու հարցում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Ինչ վերաբերում Է Ռուսաստանի հետ հաղորդակցուղուն եւ ռազմական հաղորդակցուղիներին, ես կարծում եմ՝ կարեւոր Է ընդգծել, որ գոյություն ունեցող գծերը մնում են բաց: Արտաքին գործերի նախարարները դեկտեմբերին որոշել են, որ անհրաժեշտ Է պահպանել հաղորդակցման ռազմական ուղիները»,- լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը:
«Հաղորդակցման ռազմական ուղիները մնում են բաց, որպեսզի մենք կարողանանք խուսափել թերըմբռնումից: Ես ողջունոում եմ Գերմանիայի օժանդակությունն այդ ուղիները բաց պահելու համար»,- հայտարարել Է գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: