Միջազգային 

Ռազմական միջոցներով պատասխանելը հակասում է ԼՂ խնդրի խաղաղ լուծման սկզբունքին. Ն. Բորդյուժա. galatv.am

Եթե դուք կարծում եք, որ մենք պետք է պատասխանենք ռազմական միջոցներով, ապա դա հակասում է հավաքական անվտանգության հիմնական դրույթներին, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Այս մասի ԳԱԼԱ-ի լրագրողին ասել է   ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա,  ի պատասխան  հարցի, թե նրա կարծիքով արդյո՞ք կարող են դիվերսիոն գործողությունները վերաճել պատերազմի:

 

«2014 թ. ընթացքում արվել են հայտարարություններ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, եղել են հայտարարություններ, որոնք ընդունվել են արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև հայտարարություն, որն արվել է ՀԱՊԿ-ի համագումարի նստաշրջանի ավարտին, որոնցում հստակ ներկայացված է ՀԱՊԿ-ի վերաբերմունքն այդ դեպքերին: Էլ չասեմ, թե այն ինչպիսին է, պարզ է, չէ՞: Բացի այդ, եղել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համապատասխան հայտարարությունները: Ես նաև այցելել եմ սահման, այդ թվում՝ հայկական բանակի մի քանի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են սահմանին, որից հետո այդ խնդիրները քննարկվել են ՀՀ նախագահի հետ: Եթե չեմ սխալվում, 2014թ. ամռանը Սոչիում տեղի ունեցավ երեք նախագահների հանդիպումը, որի ընթացքում այս խնդիրները նույնպես քննարկվել են: Թե էլ ի՞նչ արձագանք պետք է լինի սրանից բացի, դժվար է ասել: Եթե դուք կարծում եք, որ մենք պետք է պատասխանենք ռազմական միջոցներով, ապա դա հակասում է հավաքական անվտանգության հիմնական դրույթներին, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,–ասել է նա:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ագրեսիան եղել է հենց հայկական տարածքում և կան սպանված զինվորներ, Բորդյուժան արձագանքել է. «Ես արդեն խոսեցի այն արձագանքի մասին, որը հնչել է: Մենք ասում ենք, թե ինչպես ենք տեսնում դեպքերի հետագա զարգացումը, թե ինչպես է պետք քաղաքական միջոցներով լուծել այդ խնդիրը, և ես կարծում եմ, որ դա բավականին կշռադատված հայտարարություն է, որն արտահայտում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև 6 երկրների կարծիքը»:

Նույն շարքից