Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինին, որ Մինսկում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի բանակցությունների հերթական փուլը չի կայանա, հաղորդում է interfax.ru_ն:
«Բելառուսի ԱԳՆ-ն այսօր հաստատել է, որ Կիևը չի ժամանելու, բանակցությունները չեղյալ են հայտարարվել: Մենք այսօր հեռանում ենք Մինսկից»,- ասել է Պուշիլինը լրագրողներին:
Նրա խոսքերով՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ղեկավարությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե պաշտոնական հրավեր ստանա Ռուսաստանից կամ ԵԱՀԿ-ից:
«Մենք կսպասենք երկխոսության շարունակվելուն: Նաև սպասում ենք Ռուսաստանից կամ ԵԱՀԿ-ից պաշտոնական հրավերի և ամսաթվերի հստակեցման»,- հայտարարել է Պուշիլինը:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանում անջատողականների հայտարարությունները: