Միջազգային 

Միացյալ նահանգները Կուբային չեն վերադարձնի Գուանտանամաո ռազմաբազան

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Միացյալ նահանգները Կուբային չեն վերադարձնի Գուանտանամաո ռազմաբազան: Այն, որ Օբաման ցանկանում է փակել ռազմաբազայում գտնվող հատուկ բանտը, դեռ չի նշանակում, որ Գուանտանամաոն վերադարձվելու է Կուբային:

 

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, նշելով որ նախագահ Բարաք Օբաման չի հրաժարվում տխրահռչակ բանտը փակելու իր գաղափարից ու մտադիր է հասնել Կոնգրեսի թույլտվությանը, սակայն դա չի նշանակում, որ ռազմաբազան լիկվիդացվելու ու հանձնվելու է Կուբային:

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Կուբային պետք է վերադարձնի ռազմաբազան, վերացնի առեւտրային էմբարգոն ու երկիրը հանի ահաբեկչական ցուցակից:

Իր հերթին Ֆիդել Կաստրոն Հավանայի ուսանողներին ուղղված նամակում նշել էր, որ կրկին չի հավատում ամերիկացիների խոստումներին:

 

 

 

 

 

Նույն շարքից