Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ռուսաստանը պատրաստվում է շարունակել իր կառուցողական մասնակցությունը ԵԽԽՎ-ի ու մյուս եվրոպական կառույցների շրջանակներում:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, նշելով որ անրաժեշտ է հաշվի առնել այն իրողությունն, որ Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Մեծ Բրիտանյան Եվրախորհրդի բյուջեյի հիմնական մատակարարներն են, որոնց մուծումները կազմում է բյուջեի շուրջ 50 տոկոսը, ինչի շնորհիվ Եվրախորհուրդն իրականացնում է իր գործառույթներն ու կարողանում հաղթահարել ճգնաժամային իրավիճակները:
Վերջում նա ավելացրել է վերոհիշյալ երկրները որոշակի պատասխանատվություն են կրում եվրոպական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության ու դեմոկրատական արժեքների պահպանման գործընթացում: