Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հունգարիայի շահերից չի բխում, ուստի երկիրը պատրաստվում է Մոսկվայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել գազի առաքման համար:
Այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նշելով որ Հունգարիայի սեփական շահերը խիստ տուժում են Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումներից, իսկ Հունգարիան ցանկություն չունի կապող կամրջի դեր ստանձնել Արեւմուտքի ու Արեւելքի հարաբերություններում:
Նա ընդգծել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ընթացքում հույս ունի պայմանավորվել գազի ներկրման վերաբերյալ:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի հետ համագործակցության համար ԱՄՆ-ը ճնշում են գործադրել երկրի վրա:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին պաշտոնական այցը Պուտինը կիրականացնի փետրվարի 17-ին՝ այցելելով Հունգարիա: