Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին, նշելով որ Մյունխենում կկայանան երկկողմ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում Քերին հանդիպում կունենա նաեւ Լավրովի հետ:
Մյունխենի համաժողովը կայանալու է փետրվարի 6-8-ը ընկած ժամանակահատվածում:
Մինչ այդ Քերին ժամանելու է Ուկրաինա, որտեղ փետրվարի 5-ի հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, արտգործնախարար Պավել Կլիմկինի ու ռադայի պատգամավորների հետ:
Փսակիի բնորոշմամբ՝ Քերիի այցելությունը ապացուցում է ԱՄն օժանդակությունն Ուկրաինային:
Ավելի վաղ տեղեկուիթյուն էր տարածվել, որ Քերին Լավրովի հետ հանդիպման նպատակով կայցելի նաեւ Մոսկվա, սակայն ԱՄՆ դեսպանտունը դեռ որեւէ հաղորդագրություն չի տարածել: