Newsweek Polska-ն հայտնում է, որ Տրանսսեքսուալ Աննա Գրոդսկան մտադիր է առաջադրվել Լեհաստանի նախագահի պաշտոնում։ Նա առաջին տրանսսեքսուալն է, ով ընտրվել է Ազգային ժողովի ստորին պալատում։
Գրոդսկայի խոսքով՝ իր թեկնածությանը կաջակցի Կանաչների կուսակցությունը, որի անդամ է ինքը։ Լրագրողների հետ զրույցում ապագա թեկնածուն հայտարարել է, որ չի վախենում քաղաքական գործիչների դատապարտումներից։
Նա իրավապաշտպան Trans-Fuzja հիմնադրամի հիմնադիրն է և զբաղվում է տրանսգենդերների շահերի պաշտպանությամբ։