Միջազգային 

ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային զորքեր կուղարկի. Հեյգել

Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է սկսել ցամաքային զորքեր ուղարկել Իրաք՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար։ CNN-ին տված հարցազրույցում նա հստակեցրել է, որ ամերիկացի զինվորները, ըստ ամենայնի, չեն մասնակցի մարտական գործողություններին։ Նրանց առաքելությունը կլինի հետախուզությունը և օգնությունը տեղի ուժային կառույցներին։


Մոտ ապագայում կառաջանա՞ Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման անհրաժեշտություն՝ Հեյգելը դժվարացել է ասել։ Ներկայում ԱՄՆ-ը պայքար է մղում գրոհայինների դեմ ավիահարձակումների օգնությամբ։


2014 թվականի ընթացքում ԴԱԻՇ-ը գրավել է իրաքյան և սիրիական քաղաքներ։ Դրա դեմ պայքարում են կառավարական զորքերը, միջազգային կոալիցիան, Իրաքի և Սիրիայի քրդերը։

Նույն շարքից