Վրաստանի կառավարությունը վճարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պարտքը կազմակերպության կենտրոնակայանում 2009 թվականի մայիսի 27-ին անցկացված միջոցառման համար։ Միջոցառումն անցկացվել էր Վրաստանի Անկախության օրվա առիթով։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Պարտքը կազմել է 12.449 եվրո։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ին տրվել է 12.549 եվրոյի վճարման համաձայնություն։