Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոալիցիայի հետ համատեղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը կհաղթի 5 տարում։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
«Ես չեմ կարող կանխատեսել, թե դա մեզնից որքան ժամանակ կպահանջի,- նշել է Կիրբին:
Մենք կասեինք, որ դա հավանաբար կզբաղեցնի 3-5 տարի»։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը հենց սկզբից ասել է, որ պայքարն ահաբեկիչների դեմ կլինի «ծանր և տևական»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիահարվածների ժամանակ Իրաքում ԴԱԻՇ-ը կորցրել է ընդամենը 1 տոկոս տարածք։