Միջազգային 

Ճապոնացի պատանդ Գոտոյի հետ կապված իրավիճակը մտել է փակուղի. Ճապոնիայի ԱԳՆ

Իրավիճակը՝ կապված ճապոնացի պատանդ Քենձի Գոտոյի հետ, ով ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ձեռքում է, փակուղի է մտել՝ փոխանցում է TASS-ը:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ պետնախարար Յասուհիդե Նակայաման, ով ղեկավարում է Ամանի ճգնաժամային շտաբը:

«Իրավիճակը փակուղի է մտել»,- ասել է նա: Ուրբաթ օրը Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը արդեն նշել է, որ «ոչ մի փոփոխություն չկա»:

ԴԱԻՇ-ի կողմից սահմանված վերջնաժամկետն ավարտվել է ավելի քան մեկուկես օր առաջ: Իրենց վերջին հաղորդագրությունում գրոհայինները պահանջել են մինչև հինգշաբթի օրվա վերջը պատանդներին փոխանակել կին մահապարտ Սաջիդա ար-Ռիշավիի հետ:

Սակայն ոչ մի հաղորդագրություն չկա, որ նրանց պայմանները կատարվել են: Ըստ հորդանանյան կառավարության վերջին հայտարարությունների՝ Սաջիդա ար-Ռիշավին դեռ բանտում է, քանի որ Հորդանանին չի հաջողվում ստանալ ապացույցն այն բանի, որ հորդանանյան պատանդ օդաչուն դեռ ողջ է:

Նույն շարքից