ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ է տվել իր քաղաքացիներին և բանկերին Ղրիմի հետ մասնավոր գործարքներ կատարել. գրում է Лента.ру-ն: Այդ մասին ասված է հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Արգելքի չեղարկումը վերաբերում է Ղրիմ կամ Ղրիմից անձնական փոխանցումներին: Սակայն արգելքի տակ են շարունակում մնալ առևտրային փոխանցումները և բարեգործական նվիրատվությունները:
Նաև ԱՄՆ քաղաքացիներին թույլ է տրվում առձեռն գումարներ փոխանցել Ղրիմի քաղաքացիներին, որոնք ներառված չեն պատժամիջոցների ցուցակներում: ԱՄՆ բանկերին թույլ է տրվում բացել և պահել Ղրիմի բնակիչների հաշիվներն այն դեպքում, եթե դրանք չեն օգտագործվում բիզնես վարելու նպատակով: