«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրման համար հատկացվող սուբսիդիաները կկրճատվեն: Այս մասին նշված է Գործադիրի օգոստոսի 21-ի նիստում ընդունված որոշման մեջ:
Գումարը կկրճատվի 40 մլն դրամով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նշված գումարը նախատեվում է ուղղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսական և տեխնիկական աուդիտին՝ որպես Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներ:
Խաչաձև վերահսկողության համար ՀՀ կառավարությունը, ի դեմս տրանսպորտի նախարարության, մտադիր է ինքը պատվիրել աուդիտ: