Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, ով նախ արմատախիլ արեց կոռուպցիան, իսկ հետո այն վերածեց պետական մենաշնորհի, ասվում է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի և փիլիսոփա և գրող Բեռնար Անրի Լևիի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է The New York Times պարբերականում, գրում է newsgeorgia.ru-ն։
«Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, ով նախ արմատախիլ արեց կոռուպցիան, սակայն, վերջին հաշվով, վերածեց այն պետական մենաշնորհի»,- գրում են հոդվածի հեղինակները։
«Երբ Սաակաշվիլին նախագահ դարձավ, նա անմիջապես ազատվեց իր համար ատելի ճանապարհային ոստիկանության և անցակետերի աշխատակիցներից, ովքեր կաշառք էին վերցնում վարորդներից։ Վրաստանի քաղաքացիները հասկացան, որ իրավիճակը փոխվել է դեպի լավը։ Ցավոք, Ուկրաինան մինչ օրս չի իրականացրել նման ժողովրդավարական նախագիծ։ Սպասվում է կիևյան ոստիկանության վերակազմավորում, սակայն եթե ձեզ վարորդական իրավունք է պետք, ապա ստիպված եք կաշառք վճարել, ինչպես նախկինում»,- ասվում է հոդվածում։