Միջազգային 

ԱՄՆ-ը դատապարտել է օկուպացված պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցման որոշումը

ԱՄՆ-ը դատապարտել է օկուպացված պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցման տենդեր հայտարարելու Իսրայելի որոշումը՝ զգուշացնելով, որ այդ որոշումը միայն կհանգեցնի Իսրայելի հետագա միջազգային մեկուսացմանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստի խոսքով՝ այդ որոշումը ոչ մի կերպ չի ծառայում Իսրայելի անվտանգությանը և երկրի բարգավաճմանը, այլ ընդհակառակը:


Իսրայելը պնդում է, որ ընդամենը վերստին շուկա է հանում տենդերները, որոնք չեն վաճառվել անցած տարի:

Նույն շարքից