Միջազգային 

Ադրբեջանամետ փաստաթուղթը տապալվել է

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի արևմտյան շրջանի Հայ դատի ամերիկյան գրասենյակը` Կոլորադո ամերկյան նահանգի սենատը քվեարկություն չի անցկացրել բանաձևի վիճելի նախագծի համար, որտեղ բարձր է գնահատվում «Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ռազմավարական համագործակցությունը»: Սենատի նիստին ներկա է գտնվել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևը: 

Բանաձևի նախագծի համահեղինակ Լարի Քրաուդերը համաձայնել է հետ կանչել այդ փաստաթուղթը՝ այն հանելով օրակարգից:Բանաձևի նախագծի շուրջ քվեարկությունը տեղափոխվել է 2015թ. մայիսի 15-ին:

Նախքան փաստաթղթի հետ կանչելը՝ Քրաուդերը ելույթ է ունեցել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ՝ հարգանք հայտնելով Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որը լայնորեն քննադատվում է մարդու իրավունքների խախտումների համար: «Աղաևը, անկասկած, ակնկալում էր վերադառնալ Լոս-Անջելեսի իր գրասենյակ՝ մեծամտանալով օրենսդրական հաղթանակով: Սակայն նման հնարավորություն վերջինիս անգամ չի ընձեռնվել», - նշվում է հոդվածում:

Արևմտյան շրջանում Հայ դատի գրասենյակի գլխավոր տնօրեն Էլեն Ասատրյանը նշել է. «Մենք ուրախ ենք, որ Կոլորադո նահանգը միանում է Միսիսիպիին, Թեննեսիին, Վայոմինգին՝ հաստատելով, որ նա նույնպես չի վաճառվում նախագահ Իլհամ Ալիևի՝ նավթով հարուստ և կառուպացված ռեժիմին»:

Քվեարկությունից մի քանի օր առաջ Հայ դատի գրասենյակն աշխատել է տեղի համայնքների եւ ակտիվիստների առաջնորդների հետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմի մասին օրենսդիրներին նախազգուշացնելու նպատակով, որը վերջին ժամանակներս ավելի լայնորեն է լուսաբանվում մամուլում:

Նույն շարքից