Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջեւ դաշնակցային ու համագործակցության պայմանագրի նախագծով երրորդ երկրների կան անօրինական զինված խմբավորումների ներխուժումն Հարավային Օսիայի տերիտորիա կորակվի որպես հարձակում Ռուսաստանի վրա:
Պայմանագրի նախագիծը վերջնական տեսքի կբերվի երկու երկրների օրենսդիր մարմինների քննարկումներից հետո ու այնուհետեւ կներկայացվի նախագահների վավերացմանը:
Վերոհիշյան պայմանագրով կողմերը հավատարիմ կմնան ՄԱԿ-ի բանաձեւերին ու կանոնադրությանը: