Տնտեսություն 

Մարզահամերգային համալիրը կփոխանցվի պաշտպանության նախարարությանը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքերի համար անցել է պետությանը և կփոխանցվի պաշտպանության նախարարությանը: Այս մասին որոշում է ընդունվել կառավարության օգոստոսի 21-ի նիստում:


Ավելի վաղ 46,3 հազ. քմ մակերեսով համալիրը հարկադիր աճուրդի էր հանվել պետբյուջեին  10,2 մլրդ դրամի չմարված պարտքի և դատական չվճարված 200 մլն տուրքի պատճառով: Մի քանի աճուրդներից հետո գնորդ այդպես էլ չի ճարվել, նույնիսկ երբ մեկնարկային գինն իջեցվել է:


Մարզահամերգային համալիրը կտրվի ՊՆ-ին՝ բալանսային 10,4 մլրդ դրամ արժեքով:

 

Նույն շարքից