Միջազգային 

Լեոնիդ Կուչմա. Աշխարհազորայինները ձախողել են մինսկյան բանակցությունները

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RUգործակալությունը, Ուկրաինայի երկրորդ նախագահ ու կոնտակտային եռակողմ խմբի անդամ Լեոնիդ Կուչման հայտնել է Մինսկի բանակցությոնների անարդյունք ավարտի մասին:

Նրա խոսքերով, Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչներ Դենիս Պուշլինն ու Իգոր Պլոտնիցկին հանդիպման ընթացքում կառուցողականություն դրսեւորելու փոխարեն հանդես են եկել վերջնագրային արտահայտություններով, ինչը հագեցրել է բանակցությունների ընդհատմանը:

 

Կուչման հայտնել է, որ աշխարհազորայինները հրաժարվել են քննարկել ծանր զինատեխնիկայի  հեռացման ու կրակի դադարեցմանն առնչվող հարցերը:

 

Կուչման նշել է, որ ուկրաինական կողմը չի փոխել իր դիրքորոշումը, հավատարիմ է մինսկյան համաձայնագրերին, ուստի չի կարող ընդունել իր նկատմամբ վերջնագիր ներկայացնող կողմի փաստարկները:

 

Նախկին նախագահը վերջում ավելացրել է, որ ուկրաինական կողմը կսպասի Ռուսաստանի պաշտոնական մեկնաբնությանը:

Լուգանսկի ու Դոնեցկի ներկայացուցիչները մինսկյան բանակցությունների մասին մեկնաբանություններով դեռեւս հանդես չեն եկել:

 

 

 

 

 

Նույն շարքից