Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը ԴԺՀ ու ԼԺՀ ներկայացուցիչները մինսկյան կոնտակտային խմբի բանակցությունների հետո հայտարարել են, որ պատրաստ են երկխոսության, այլ ոչ թե Կիեւի կողմից առաջադրվող վերջնագրին:
«Մենք պատրաստ ենք երկխոսության, այլ ոչ թե Կիեւի մենախոսությանը, իսկ ինչ վերաբերբվում է շփման գծի հետքաշմանն, ապա այն ներկայումս արդարացված է:
Կիեւը պնդում է վերականգնել սեպտեմբերի 19-ին հաստատված դիրքերը, սակայն իրողություն է, որ դրա վերաբերյալ պաշտոնական հանաձայնություն չի կայացվել, ուստի մենք Մինսկ կվերադառնանք Դոնբասի հրետակոծությունը դադարեձնելու մասին կոնկրետ նախագծի դեպքում »,- հատարարել է Պուշլինը:
Ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունները պահանջում են, որ Պորոշենկոն հրամանագիր ստորագրի կրակի դադարեցման վերաբերյալ, որից հետո Ալեքսանդր Զախարչենկոն ու Իգոր Պլոտնիցկին Մինսկում կշարունակեն բանակցությունները:
Վերջում նա ավելացրել է, որ ռազմաճակատի ներկայիս սահմանն արդարացված է, քանի որ ապահովում է խաղաղ բնակչությանն ուկրաինական ուժայինների ռմբակոծություններից՝ նշելով որ ուկրաինական իշխանությունները չեն կարողանում վերահսկել Դոնբասում մարտնչող ազգայնական զորամիավորումներին, որոնք Դոնեցկի դեմ նոր հարձակում էին նախապատրաստում: