«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը կոչ է արել բոլոր օտարերկրացիներին լքել Եգիպտոսը մինչև փետրվարի 11-ը՝ հակառակ դեպքում սպառնալով ահաբեկչության ալիքով, գրում է ТАСС-ը:
«Հեղափոխական երիտասարդության ղեկավարության հայտարարությունում» ասվում է, որ բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ՝ զբոսաշրջիկներին և տարբեր ընկերությունների պայմանագրային աշխատակիցներին «հնարավորություն է տրվում մինչև փետրվարի 11-ը հեռանալ երկրից»:
Օտարերկրյա կառույցները, ինչպես նշվում է, պետք է իրենց արտոնագրերը հետ կանչեն մինչև փետրվարի 20-ը: Դրանից հետո, ինչպես սպառնացել են ծայրահեղականները, ուժի մեջ է մտնում «հեղափոխական պատժի շարժումը», որոնք օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունները կդարձնեն իրենց հարձակումների օբյեկտ:
«Վերջինը Եգիպտոսից պետք է դուրս գան դիվանագետները և օտարերկրյա պետությունների դեսպանները»,- նշված է հայտարարության մեջ:
Շաբաթ օրը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ահ-Սիսին հայտնել էր, որ պատերազմ է հայտարարում ահաբեկչությանը: