Միջազգային 

Վրաստանի նախագահը տղա է ունեցել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նրա կինը՝ Մակա Չիչուան, տղա են ունեցել: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Նորածնի քաշը 3,6 կգ է, հասակը՝ 51 սմ: Տղային անվանել են պապիկի պատվին՝ Թեյմուրազ:

Հաղորդվում է, որ փոքրիկը կեսարյան հատումով է ծնվել:

Նույն շարքից