Տնտեսություն 

Ռուսաստանն իր շուկան բացել է թուրքական կաթնամթերքի համար

analitik.am

Ռուսաստանը թույլատրել է, որպեսզի երկիր կաթնամթերք մատակարարեն թուրքական ընկերությունները, հայտնում է The Moscow Times-ը՝ վկայակոչելով ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության հայտարարությունը:

 

Սա տեղի է ունենում ԱՄՆ-ից ու ԵՄ-ից Ռուսաստան սննդի ներմուծման սահմանափակման ֆոնին: 

 

Աղբյուրը նկատում է, որ այս լուրի ֆոնին թուրքական կաթ արտադրող ընկերություններից մեկի՝  Pinar Sut-ի բաժնետոմսերի գինն աճել է 7.9 տոկոսով, ինչը զգալի ցուցանիշ է, թե ինչպես է Թուրքիան օգուտ քաղում ռուսական շուկա այս մուտքից:

 

Նկատվում է, որ Արևմուտքի դեմ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներից ամենից շատ կշահեն Թուրքիան և Լատինական Ամերիկայի երկրները:

 

Թուրքիայում կանխատեսել են Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանման կրկնապատկում:

Նույն շարքից