Տնտեսություն 

ԱՄՆ-ն կալանք չի դնի Քրդստանից եկած նավթատանկերի բեռան վրա

analitik.am

Թեքսասի դատարանը չեղյալ է հայտարարել Իրաքից ԱՄՆ մինչեւ 100 մլն դոլար արժեքով մոտ միլիոն բարել նավթ բերած նավթատանկերի բեռան վրա կալանք դնելու ավելի վաղ ընդունված որոշումը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մոտ մեկ ամիս առաջ Մեքսիկական ծոց ժամանած United Kalavryta տանկերն ուղարկվել էր Իրաքի Քրդստանի կառավարության կողմից, որն էլ հայտարարել էր այդ նավթից ստացված շահույթի հանդեպ բոլոր իրավունքների մասին:

Սակայն համանման իրավունքներ էր ներկայացրել նաեւ Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ պնդելով Իրաքի նավթի ներկրման իր մենաշնորհային իրավունքը: Արդյունքում Բաղդադի պահանջով Թեքսասի դատարանը կարգադրել էր նավթային բեռը վերահսկողության տակ առնել: Բայց արդեն մի քանի օր անց դատարանը հայտնել է նման որոշման ընդունման համար համապատասխան լիազորություններ չունենալու մասին, քանի որ տանկերը խարիսխ է գցել ափից 100 կմ այն կողմ՝ դատարանի իրավասության տակ չգտնվող տարածքում: Սա Իրաքի Քրդստանի համար հակընդդեմ հայց ներկայացնելու ազդանշան է դարձել՝ դատարանի նախորդ որոշումը չեղարկելու պահանջով, որն էլ բավարարվել է:

Նույն շարքից