Տնտեսություն 

Գվատեմալայում արտակարգ դրություն են հայտարարել երաշտի պատճառով

analitik.am

Գվատեմալայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի 22 նահանգից 16-ում երաշտի պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Անցած շաբաթ երաշտի պատճառով տուժել է ավելի քան 236 հազար ընտանիք երկրի արևմտյան ու կենտրոնական նահանգներում:

Հաղորդվում է, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է հավանության արժանանա երկրի խորհրդարանի կողմից, այդ ժամանակ միայն կառավարությունը կկարողանա միջոցներ հատկացնել բերքը կորցրած բնակիչներին փոխհատուցելու համար:

Գործակալության տվյալով՝ երաշտից ավելի շատ տուժել են եգիպտացորենի բերքն ու լոբազգիները:

Նույն շարքից