Միջազգային 

Սահակաշվիլին կմասնակցի Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնի մրցույթին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ծրագրում Է մասնակցել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու մրցույթին: Այս տեղեկատվությունը նա հավաստել Է Ուկրաինայի «Ցենզոր.net» նորությունների պորտալում հրապարակված հարցազրույցում:  

 

Սահակաշվիլին ճշտել Է, որ կոռուպցիան Ուկրաինայի ամենագլխավոր թշնամիներից մեկն Է: Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի աշտոնում գործողությունների իր ծրագիրը Սահակաշվիլին մտադիր Է կառուցել Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի փորձի վրա:

 

Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, բուն Վրաստանում Սահակաշվիլիին մեղադրում են քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով, այդ թվում՝ պետական միջոցների վատնման, խաղաղ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ դատաստան կազմակերպելու, գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի զավթման, 2005 թվականին պատգամավորի վրա զինված հարձակման, 2006 թվականին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հետաքննություն անցկացնելիս հանցագործության թաքուցման եւ կեղծիքի մեջ:   

 

Քանի որ նախկին նախագահը կանչով չի ներկայացել Վրաստանի դատախազություն, հեռակա կարգով որպես խափանման միջոց Է հայտարարվել կալանքը, նաեւ Վրաստանում Սահակաշվիլիի նկատմամբ ներպետական հետախոզում Է հայտարարված:

 

Սահակաշվիլին, որը Վրաստանից հեռացել Է 2013 թվականի նոյեմբերին՝ իր նախագահական լիազորությունները լրանալուց մի քանի օր առաջ, վերջին 14 ամիսներին բնակվում Է հիմնականում ԱՄՆ-ում եւ Ուկրաինայում: Նա իրեն առաջադրված մեղադրանքները համարում Է «չհիմնավորված»:

Նույն շարքից